Ձեր տունը շինվի, էդ աստիճանի՞ է դեֆորմացվել ձեր ուղեղը:
2016-04-19 12:56:00
Հիմա շատ մոդայիկ է հետեւյալ արտահայտությունը՝ «Ես փոխվել եմ» «Պատերազմից հետո բոլորս փոխվել ենք»:
Ու այս մասին ներշնչանքով ու փայլատակած աչքերով հայտարարում են իրենց ընդդիմադիր համարող մարդիկ:
Ու հաջորդ պահին ավելի մեծ պաթոսով, հավատացյալի սեւեռուն հայացքով ասում են՝ ,,Հիմա պետք է ռեֆորմներ անենք, ռեֆորմները անհրաժեշտ են,,:
Այսինքն՝ էս մարդիկ լրջորեն հավատում են, որ գործող իշխանությունը եւ հատկապես նրա գլուխը պետք է ռեֆորմներ անեն: Հավատում են, որ վերջինս ունակ է ռեֆորմներ անելու:
Չես հասկանում, սրանք էս ի՜նչ գունավոր երազներ են տեսնում, որ արթնանալուց հետո Սերժ Սարգսյանին տեսնում են որպես ,«մեծն ռեֆորմիստ»:
Ձեր տունը շինվի, էդ աստիճանի՞ է դեֆորմացվել ձեր ուղեղը:
 Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից 
Այս նյութը դիտել են - 1464 անգամ