Լևոն Հայրապետյանը Հայաստանում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում, հայտնի է որպես բազմաթիվ խոշոր բարեգործական, ընկերային, տնտեսական նախագծերի հեղինակ և իր հայրենի երկրամասի զարգացմանը նպաստող շատ ծրագրեր դեռ ուներ:
Սակայն տարօրինակ զուգադիպությամբ ղարաբաղցի գործարարի հանդեպ դատավճիռը հրապարակվեց հենց Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմից անմիջապես հետո: Այս հանգամանքը, ինչպես նաև մեծանուն հայի հանդես նման դաժան, անմարդկային վերաբերմունքը էապես նպաստում է հայ հասարակության շրջանում` Բաքվին մատակարարված ժամանակակից սպառազինությունների պատճառով Մոսկվայի նկատմամբ բացասական տրամադրությունների հավելյալ աճին:
Քրեական գործի օբյեկտիվ հանգամանքները մեզ մանրամասնորեն հայտնի չեն, սակայն մամուլի հրապարակումները հաստատում են, որ դրանք այնքան էլ միանշանակ չեն, դատավճիռը անհամաչափորեն խիստ է, իսկ պատիժը սահմանելիս և կիրառելիս հաշվի չեն առնվել Լևոն Հայրապետյանի տարիքը, առողջությունը և մշտական բժշկական խնամքի կարիքը: Հայաստանի իշխանություններից պահանջում ենք՝ ճնշում գործադրել ՌԴ արդարադատության մարմինների վրա՝ վերանայել կալանքի պայմանները և օբյեկտիվ վերաքննությամբ ազատ արձակել Լևոն Հայրապետյանին կամ՝ առողջական խնդիրներից ելնելով, փոփոխության ենթարկել սահմանված պատժի ձևաչափը: Լևոն Հայրապետյանին սատարող ՀՀ քաղաքացիներ»։
Մինչ նամակը հանձնվում էր ԱԳՆ-ին, ակցիայի մասնակիցները բացականչում էին՝ «Ազատություն Լևոն Հայրապետյանին», «Անհայտ կորած Նալբանդյան»։ Լևոն Հայրապետյանին սատարող քաղաքացիները շարժվեցին դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, որտեղ նրանցից երկուսը նամակ հանձնեցին։ Վերջիններս դուրս գալուց հետո նշեցին, որ նամակը հանձնվել է աշխատակիցներից մեկին, ով նույնիսկ չի ներկայացել։ Ակցիայի կազմակերպիչները նշեցին, որ դրանք շարունակական են լինելու։
Այս նյութը դիտել են - 1272 անգամ