Պուտինը փչացրեց Տիգրան Սարգսյանին
2016-04-19 16:03:00

Երեկ լրատվամիջոցները հաղորդում էին պատմական հանդիպման մասին: Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Հանդիպման սկզբում Պուտինն ասել էր. «Դուք դարձել եք բարձր կարգի միջազգային պաշտոնյա: Հույս ունեմ, որ Ձեր ղեկավարությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կաշխատի արդյունավետ: Վիկտոր Խրիստենկոն, ով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախագահում էր 2012-2016 թվականներին, շատ կարևոր հիմք է դրել»:

Տիգրան Սարգսյանն էլ խոնարհվել էր, շնորհակալություն էր հայտնել մեծ վստահության համար, խոսք էր տվել, որ միությունը իր տեղը կգտնի փոփոխվող գլոբալ գործընթացներում: «Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել, որ մենք անում ենք ամեն հնարավորը, որ նախագահների կողմից նախանշված առաջնահերթությունները իրականություն դառնան ամբողջ ծավալով»,- երդվել էր Տիգրան Սարգսյանը, որից հետո Պուտինը միջազգային կարգի պաշտոնյային սկսել էր տեղական նշանակության հանձնարարություններ տալ:

Եթե մի թռուցիկ հայացք նետենք այս պաշտոնական հաղորդագրության արտաքին շերտից ներքև, ապա պարզ կդառնա, որ ՌԴ նախագահը պարզապես փչացրել ու ծաղրի էր ենթարկել Տիգրան Սարգսյանին՝ մի հարթության վրա դնելով նրա բարձր կարգավիճակն ու ցածր հնարավորությունները: Ապրիլի առաջին օրերին, երբ Ղազախստանի նախագահ Նազարբաևի հեռախոսազանգով ԵՏՄ վարչապետերի երևանյան նիստը Երևանից տեղափոխում էր Մոսկվա, ո՞վ ընդհանրապես հիշեց սրա գոյության մասին, ո՞վ նրանից կարծիք հարցրեց: Իսկ այդ խայտառակ մոռացության համատեքստում Վիկտոր Խրիստենկոյի անվան հիշատակումն ու նրա գովքը պարզապես շառաչուն ապտակ է Սարգսյանի դեմքին, ինչը պիտի նշանակեր. «Ահա, թե ինչպիսին պիտի լինի իսկական ղեկավարը, այլ ոչ թե քեզ պես անողնաշար ու վախվորած»:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Պուտինն աշխարհի ամենատեղեկացված մարդն է: Բնականաբար, նա չի կարող չիմանալ, թե ինչ է Տիգրան Սարգսյանն իր հնարավորությունների և բարոյական կերպարի ողջ սպեկտրով, ներառյալ նրա «ռեֆորմները» Հայաստանում, լափած վարկերը և Փայլակ Հայրապետյանը:

shame.am

Այս նյութը դիտել են - 2028 անգամ