Ղարաբաղցի իրավապաշտպան. Պահանջում ենք խստագույն պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին
2016-04-19 18:35:00

Ղարաբաղցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը Facebook սոցիալական ցանցում գրում է.

«Եթե բարձրագույն զինվորական պաշտոնյաները, ներառյալ ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանն ու նրա կոռումպացված շրջապատը, իրենք չհեռանան, ապա պետք է սկսել բաց հասարակական հետաքննություն մեր ազգի այդ դավաճանների գործունեության վերաբերյալ, որոնք մեր փառապանծ բանակը իրենց կառավարման շրջանում հասցրել են այս վիճակին:

Միաժամանակ, չեմ դադարում հիանալ առանձին զինվորական ղեկավարների եւ հայկական   քաջարի բանակի ողջ շարքային անձնակազմի հայրենասիրությամբ, ովքեր ջախջախել են կեղծ պետության`Ադրբեջանի դրոշի ներքո հանդես եկող մինչեւ ատամները զինված միջազգային ագրեսորներին:

Ես պահանջում եմ, մենք պահանջում ենք, ողջ հայությունն է պահանջում Հայաստանի նախագահից խստագույն պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին եւ կարճ ժամկետներում ծայրահեղ միջոցներ ձեռնարկել Զինված ուժերի վերազինման եւ մոդերնիզացիայի համար»:

Այս նյութը դիտել են - 1587 անգամ