ԴԱՀԿ պետի պաշտոնում փոխարինողի անուն է շրջանառվում՝
2016-04-19 23:31:00

Միհրան Պողոսյանի հրաժարականից հետո ԴԱՀԿ պետի պաշտոնում նրան փոխարինողի անուն է շրջանառվում՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյան։

Հիշեցնենք, որ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչեւ նշանակումն զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում:

Այս նյութը դիտել են - 1927 անգամ