Հակառուս լինելու պարագայում դուք էլ կարող եք կարճ ժամանակահատվածում այսպիսի շքեղ տուն և կենցաղ ունենալ
2016-04-20 00:37:00

Ինչպես է ապրում պրոամերիկյան հակառուսահայաստանում

Ակնհայտ հակառուսական և ակնհայտ պրոամերիկյան  
գործունեություն իրականացնող 1in.am կայքի սեփականատեր Արման Բաբաջանյանը մի քանի տարվա ընթացքում իր կողմնորոշման արդյունքում աշխատեց այնպիսի մեծ գումարներ, որ շքեղ առանձնատուն է գնել էլիտար Մարաշում և , որ ամենակարևորն է տան բակում տեղադրել ԱՄՆ-ի և ԵՄ-ի դրոշները:

Սա ամերիկյան ցինիզմի դրսևորում է, որով երիտասարդ հակառուսը մեսիջ է տալիս հայաստանյան լրագրողական և քաղաքական էլիտային, որ հակառուս լինելու պարագայում դուք էլ կարող եք կարճ ժամանակահատվածում այսպիսի շքեղ տուն և կենցաղ ունենալ, նամանավանդ , որ հայաստանյան պրոռուսական գործիչների մեծ մասը մեղմ ասած այդքան էլ լավ չի ապրում :

Փաստորեն մենք հասել ենք մի տեղ , երբ լրատվամիջոցը, բացեիբաց փող ստանալով Արևմուտքից, Հայաստանում իրականացնում է կոնկրետ հակառուսական արշավ ` փորձելով սեպ խրել Հայաստանի և նրա ռազմավարական դաշնակցի հարաբերությունների մեջ` ադ ճանապարհին անխնա վարկաբեկելով պրոռուսական հայացներ ունեցող բոլոր գործիչներին և գաղափարները:

Հասկանալու համար, թե ովքեր են հայ-ռուսական հարաբերությունների իրական կողմնակիցները, ուղղակի պետք է հետևել 1in.am կայքի հրապարակումներին` տեսնելու, թե որ գործիչներին է առավել շատ քննադատում և փորձում վարկաբեկել այս կայքը: 
Ի դեպ, խիստ հակառուսական այս պրոեկտը չգիտակցելով շատ հաճախ վինանսավորում են նաև Հայաստանում գործող ռուսական կամ պրոռուսական գործիչները:
Es Hay Em
 ֆեյսբուքյան էջից 

Այս նյութը դիտել են - 1679 անգամ