Հովիկ Աբրահամյանի այցը Մոսկվա տապալեց գրանտասերերի երազանքները
Մեր նախագահի` Բեռլինյան հայտնի ելույթից հետո, հայաստանյան հակառուսական, հիմնականում գրանտամոլ շրջանակները, ոգևորություն էին ապրել, մտածելով, որ վերջապես Հայաստանը փոխում է իր քաղաքական կուրսը և իրենք Արևմուտքում դա ներկայացնելով որպես սեփական աշխատանքի արդյունք մեծ ֆինանսական և քաղաքական բարձունքների կհասնեին: Բայց, Հովիկ Աբրահամյանի այցը Մոսկվա տապալեց այս գրանտասերերի երազանքները, և կրկին արևմտամետ լրատվամիջոցների օգնությամբ այս մարդիկ հարձակվեցին Հովիկ Աբրահամյանին վարկաբեկելու ուղղությամբ:
Ամեն բան շատ պրիմիտիվ է ու հասկանալի, բայց մյուս կողմից` վտանգավոր, քանզի, եթե մարդիկ մի քանի կոպեկ գրանտի համար կարող են գիտակցաբար վտանգել սեփական պետության ապագան, ապա պատկերացնում եք ինչե ՞ր կանեն մեծ փողերի դիմաց:
Ի դեպ, ամերիկյան շահերի խոսափողի վերածված 1in.am կայքի սեփականատեր Արման Բաբաջանյանը միայն այս կայքով մի քանի տարվա մեջ հասցրել է գնել մեծ առանձնատուն Երևանի ամենաէլիտար թաղամասերից մեկում` Նորք Մարաշում, բայց խոսում է այլոց հարստությունների և հիմնականում` պռոռուսական գործիչների հարստութության մասին:
Կարելի է ենթադրել, որ Արմանի գեղեցիկ աչքերի համար չէ Արևմուտքը նրանց ֆինանսավորում, և նա այդ գումարների դիմաց Հայաստանում կոնկրետ հակառուսական գործունեություն է ծավալում: Եվ արդյո՞ք նման մարդը բարոյական իրավունք ունի քննադատելու ուրիշներին:
Այս նյութը դիտել են - 2226 անգամ