Հաջորդը Գագիկ Խաչատրյանի «գլուխն է թռնելու»
2016-04-20 13:38:00

Օրերս հրաժարականի դիմում ներկայացրեց ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Հասկանալի է, որ հրաժարականը ինքնակամ չի եղել և նրան ստիպել են հեռանալ համակարգից: 

Politik.am-ի տեղեկություններով այս օրերին քննարկվում է նաև Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հրաժարականի հարցը:  

Մեր աղբյուրների պնդմամբ նա ևս իր գործունեությամբ հարվածի տակ է դնում իշխանական ամբողջ վերնախավը և եթե նրան չհեռացնեն, ապա դժգոհությունները կուղվեն դեպի Բաղրամյան 26, իսկ հիմա նախագահ Սերժ Սարգսյանին առավելապես անհրաժեշտ է հանրության աջակցությունը և նա ստիպված է գոնե բարեփոխումների ֆոն ստեղծել:

 Այնպես որ վերջնական որոշված է հաջորդը Գագիկ Խաչատրյանի «գլուխն է թռնելու»:

Այս նյութը դիտել են - 1491 անգամ