Ապրիլի 19-ին Los Angeles Times-ը հրապարակել է մի հոդված, որում առաջին անգամ խոսվում է էթնիկ հայերի և ադրբեջանցինների միջև կոնֆլիկտի մասին: Հոդվածի հեղինակը, ներկայացնելով Ղարաբաղի աշխարհագրական դիրքը, գրում է.«Նախկին Սովետական միության այդ երկիրը հիշեցնում է մի խռոնիկ հիվանդություն, որն ամեն տարի աշնանը և գարնանը բորբոքվում է. իրար են բախվում էթնիկ հայերը և ադրբեջանցինները, և Ղարաբաղի նվաճման համար Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյանները սկսում են մեղադրել իրար: Սակայն, այս գարնան զարգացումն այլ էր. սրված բախման արդյունքում սպանվել է ավելի քան 100 զինվոր և կամավորական: Բռնկված կռիվը դադարեց Մոսկվայի միջամտությամբ»: Հեղինակը, հիշեցնելով պատմությունը, նշում է, որ Օսմանյան սուլթանները, իրանական շահերը եւ Ռուսաստանն իրենց շահերն են հետապնդել այդ տարածաշրջանում այնքան ժամանակ, մինչ մեկ դար անց կոմունիստական Մոսկվան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մասը բռնակցեց Ադրբեջանին, թեև բնակիչները այնտեղ էթնիկ հայեր էին:
Համաձայն Ռիչարդ Կիրակոսյանի բնորոշման՝ շատ առումներով Ադրբեջանն իրեն զգում է ինքնուրույն եւ վտանգավոր ինքնավստահ՝ պայմանավորված ռուսական զենքի մատակարարումներով: Հոդվածի հեղինակը նշում է, որ Հայաստանը նույնպես գնում է ռուսական զենք, սակայն, որպես ռազմավարական դաշնակից, շատ ավելի էժան գներով՝ հնչեցնելով հարց. արդյոք սա բախում է, թե երկարատև պատերազմ:
Ըստ հրապարակման՝ Մոսկվան ցանկանում է անմիջապես հաստատել հրադադար, և Արցախում տեղակայել խաղաղապահ ուժեր, Իրանը նույնպես ցանկանում է մասնակցել բանակցային գործընթացին, որպես միջնորդ, սակայն այս վերջին բախումը ցույց տվեց, որ ոչ մի ռացիոնալ իշխանություն ի վիճակի չէ կարգավորել հակամարտությունը, և խնդիրը լուծում կստանա միայն այն ժամանակ, երբ կողմերը և տարածաշրջանային խաղացողները գտնեն կարճաժամկետ փոխզիջման եւ երկարաժամկետ լուծումների տարբերակներ:
Այս նյութը դիտել են - 1471 անգամ