Հանրապետական Դոնալդ Թրամփի համար Նյու-Յորքի ընտրությունների արդյունքը մեծ հաղթանակ էր։
Նյու-Յորքը ինձ համար միշտ հատուկ նշանակություն է ունեցել։ Չկա մի այլ վայր որտեղ ես կնախնտրեյի գրանցել այսպիսի հաղթանակ։ Ես ձեզ սիրում եմ։ Վաղը առավոտյան նորից աշխատանքի կանցնենք՝,- հայտարարել էր Թրամփը։
Հանրապետականների հակասական թեկնածուն Նյու-Յորքում բացարձակ հաղթանակ գրանցեց իր հակառակորդներ Ջոն Քեյսիքի եւ Թեդ Քրուզի հանդեպ։