«Վրաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը անցած տարվա ընթացքում 173 հազար 281 դոլար արժողությամբ բնակարան է գնել։ Նրա փոխառության գումարի չափը անցած տարվա սկզբին կազմել է 200 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ ավելի քան 26 հազար դոլար։
Դեսպանի դրամական միջոցները անցած տարի կազմել են 3 մլն 350 հազար դրամ և 22 հազար դոլար։ Նա, իբրև եկամուտ, հայտարարել Է իր՝ դեսպանի աշխատավարձը, որը ամսվա կտրվածքով կազմում Է 2 հազար 454 դոլար։
Դեսպանի կինը՝ Էլեոնորա Վարդանյանի հայտարարագիրը շատ աղքատիկ է։ Նա հայտարարագրել Է միայն 2 հազար 472 դոլարի եկամուտ, իբրև այլ եկամուտ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ Ժողովուրդ թերթի այսօրվա համարում։