«Հրապարակ» թերթը գրում է. «Թալինի քաղաքապետի ընտրություններից հետո ակնհայտորեն սրվել են ՀՅԴ-ՀՀԿ հարաբերությունները: Երեկ առավոտյան խմբագրություն էր զանգել մի անձ, որն «ահազանգում» էր, թե ՀՅԴ-ի թեկնածուի պարտությունից «մանթրաշ» դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանն անցել է հակագրոհի եւ աշխատանքից ազատել երկու փոխմարզպետներին՝ Նունե Մովսիսյանին եւ Մուշեղ Աբգարյանին, ինչպես նաեւ մարզի հողաշինության-հողօգտագործման բաժնի պետ Գեւորգ Օհանյանինն:
Ավելին՝ մեզ զանգահարած , բայց ինքնությունը չբացահայտած անձը տեղեկացնում էր, որ վերջինի հետ բանը հասել է ձեռնամարտի եւ փոխադարձ հայհոյանքներ են հնչել մարզպետի ընդունարանում»:
Այս նյութը դիտել են - 1652 անգամ