ԵԿՄ-ի մասին սկսել են խոսել գրչակներ, որոնք «ուղեղի փայլատակման երեկո» են կազմակերպում իրենց որջերում հանուն ......
2016-04-21 02:47:00

 

                                           

 ԵԿՄ-ի մասին սկսել են խոսել գրչակներ, որոնք ընդհանրապես կապ չունեն ԵԿՄ-ի հետ, չգիտեն նրա ներքին կյանքը, բայց դե «ուղեղի փայլատակման երեկո» են կազմակերպում իրենց որջերում: Երկար չեմ խոսի, կպատմեմ ԵԿՄ-ի կյանքի մասին:

Յուրաքանչյուր Հայի, ՀՀ քաղաքացու համար ԵԿՄ-ի մեծ ընտանիքի դռները բաց են, նրանք կարող են ծանոթանալ մեր կյանքին ներսից ու, ինչո՞ւ չէ, ընդգրկվեն մեր ընտանիք: ԵԿՄ-ն կառույց չէ Երկրապահը հոգու կարգավիճակ է:

Այնտեղ մեծանում են հիանալի պատանիներր, որոնք գիտեն Հայրենիքն ինչ է, բայց երբեք սուտ հայրենասերերի նման չեն բղավում՝ մենք ազգի նվիրյալներ ենք, կան բազմաթիվ ուսյալ երիտասարդներ, որոնք սպասում են իրենց հերթին, որ ապացուցեն հայրենիքին նվիրավծությունը, ոչ թե պատի ետևից կգոռան հայրենասեր ենք: Փորձեք մի օր ներկա գտնվել ԵԿՄ միջոցառումներից մեկին ու ականատես կլինեք մարտական կամք ունեցող պատանիների ցուցադրական ելույթներին:
Յուրահատուկ կապ կա պատանի, երիտասարդ ու մեծ երկրապահների մեջ: Իհարկե, մեր կազմակերպությունում էլ են լինում խմորումներ, բա դեմը Ամանոր է առանց խմորումների, ամանորյա գեղեցիկ տորթը ինչպե՞ս ենք պատրաստելու, որ բոլորս միասին համտեսենք: Իհարկե, մենք էլ ենք բանավիճում. իսկ ի՞նչ կոլեկտիվ առանց առողջ բանավեճերի: Այդ բանավեճերի արդյունքում ծնվում են գեղեցիկ գաղափարներ: Մի խոսքով, եթե մի բանից տեղյակ չեք՝ մի խոսեք մտացածին կերպարանքներով:
Ամենայն բարիք ձեզ
Հարգանքով՝ Երիտասարդ Երկրապահ Կազմակերպության (ԵԵԿ) Կենտրոն Տարածքային բաժանմունքի փոխնախագահ՝ Էդգար Խաչատրյան:

Այս նյութը դիտել են - 1759 անգամ