Ամերիկահայերը արշավ են սկսել ԱՄՆ-ից Հայաստան ուղիղ չվերթներ բացելու համար։
«Երկու րոպե հատկացրեք Հայաստանի տնտեսությանն ու զբոսաշրջությանը օգնելու համար՝ կոչ անելով խոշոր ընկերություններին կանոնավոր չվերթներ բացել ԱՄՆ-ից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ»,- ասված է March To Justice-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Կազմակերպիչները կոչ են անում նամակներ գրել Delta, American, United, British Airways, Air France եւ Aeroflot ավիաընկերություններին դեպի Հայաստան ուղիղ չվերթներ գործարկելու համար։
Այս նյութը դիտել են - 3263 անգամ