Վերջապես այսօր կառավարությունն ընդունեց իմ նախաձեռնած օրենքը (Video) 2016-04-21 06:14:00
Վերջապես այսօր կառավարությունն ընդունեց իմ նախաձեռնած օրենքի կիրառման կարգի ընդունումը, որով հաստատվել են Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգն ու պայմանները: Այսինքն, եթե Հայաստանում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում անհնար է բուժում (հետազոտություն) իրականացնել, ապա այդ դեպքում զինծառայողների բուժումը կկազմակերպվի օտարերկրյա բուժհաստատություններում:
Ճանապարհածախսի գումարը զինծառայողի և ուղեկցող անձի համար ներառում է` օտարերկրյա պետություն մեկնելու և վերադառնալու համար տրանսպորտային միջոցի տոմսի արժեքը։ Դեռևես կան չլուծված կամ թերի կարգավորված հարցեր, որոնք նույնպես առաջարկելու ենք վերանայել։
Զինվորը պետք է իմանա, որ իր թիկունքում պետություն կա