«Հենարանը» գրում է. «Այժմ ներքին շրջանառության մեջ է: Դրանով նախատեսվում է զոհվածների ընտանիքներին ներգրավել եկամտաստեղծ գործունեության մեջ: Դա նշանակում է փոքր ու միջին բիզնեսի ծրագրերի շ րջանակներում նախ բացահայտել կարիքները, կատարել համապատասխան ուսումնասիրություն և վերապատրաստում տվյալ ընտանիքում ՝ ինչ բիզնեսի կամ եկամտաստեղծ գործունեության մեջ կարող են անձինք ներգրավվել և դրան համապատասխան աջակցության սխեմա ներկայացնել: Աջակցության սխեմաները տարբեր են՝ սկսած տեխնիկակական աջակցությունից, օրինակ որևէ բնակավայրում մարդը կարիք ունի գյուղատնտեսական տեխնիկայի, կամ եթե քաղաքաբնակ անձինք են, ապա նրանք կարիք ունեն փոքր մշտական բիզնեսի: Յուրաքանչյուր դեպքի համար նախատեսվում է, որ առանձին կարիքների գն ահատում և ծրագիր պետք է լինի»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Նախարարի խոսքով ՝ խոսքը ոչ միայն ապրիլյան դեպքերի, այլ նաև ազատամարտի ընթացքում բոլոր զոհվածների ընտանիքների մասին է:
Այս նյութը դիտել են - 1425 անգամ