Երբ մեր կյանքում մարդիկ ճնշում են մեզ ու բառացիորեն սպառում մեր եռանդը, դա կարող է լուրջ փորձություն դառնալ նրանց համար, ովքեր ձգտում են անկախ ամեն ինչից պահպանել իրենց դրական տրամադրվածությունը:
Ահա դրական տրամադրվածությունը պահպանելու մի քանի միջոց, որոնք օգտակար կլինեն բացասաբար տրամադրված մարդկանց շրջապատում, որոնցից մենք չենք կարող խուսափել կամ էլ ջնջել մեր կյանքից:
1. Նրանց արածները ձեզ մի վերագրեք
Երբ մարդիկ կյանքում ինչ-որ բադությունների են բախվում, շատ հաճախ նրանց շուրջ ամեն ինչ ու բոլորը դառնում են բացասական տրամադրվածության օբյեկտ: Նրանց վարքագիծը վկայում է նրանց անվստահության, վախերի ու բարկության մասին: Հիշեք մի կարեւոր բան՝ դա վերաբերում է միայն նրանց, այլ ոչ թե ձեզ: Նրանց խնդիրները ձեզ մի վերագրեք:
2. Շնորհակալ եղեք, որ ամեն ինչ լավ է
Կազմեք «շնորհակալական ցանկ», մարդկանց հասկացրեք, թե ձեզ համար ինչ կարեւոր է նրանց ներկայությունը ձեր կյանքում ու թվարկեք այն մանր բաները, որոնք համար դուք կարող եք «շնորհակալություն» ասել: Շրջակա աշխարհին ձեր վերաբերմունքը պայմանավորեք ձեր ստացած դրական բաներով: Շնորհակալությունը կարող է երկար ճանապարհ անցնել, հիշեցնելով մեզ, որ կյանքը ավելի լայն ու տարողունակ է , քան մեր նեղ շրջապատը ու ամենօրյա հոգսերը:
3. Հիշեք, որ յուրաքանչյուրն իր ուղին ունի
Բոլորս էլ կյանքում սովորելու շատ բաներ ունենք: Գուցե այդ մարդը մեր կյանք է եկել ոչ թե պատահաբար, այլ ինչ- որ պատճառով: Մեկ ուրիշն էլ որեւէ այլ նպատակով: Շատերը սա կոչում են կարմա: Մենք կարող ենք համոզվել դրանում, եթե ավելի լայն տեսանկյունից դիտարկենք կյանքը ու դուրս գանք մեր սահմանափակ մտածելակերպի սահմաններից:
4. Խնդիրն ընկալեք որպես աճի ու ինքնազարգացման հնարավորություն
Փոխելով մեր մտածելակերպը՝ մենք կարող ենք փոխել նաեւ մեր հարաբերությունները: Թեթեւակիորեն փոխելով մեր ընկալումները՝ մենք կարող ենք հասկանալ, թե մեզանից ինչ է ակնկալում մեր դիմացինը: Մենք կարող ենք ինքներս մեզ հարց տալ՝ «Ի՞նչ է կատարվում այդ մարդու կյանքում, ի՞նչն է նրան ստիպում այդպես պահել իրեն»: Մենք բոլորս էլ անցնում ենք կասկածների ու անվստահության փորձություններով: Հաշվի առնելով այն փաստը, որ հիասթափություններից կամ ճգնաժամից հետո բարդ է դրական տրամադրվածություն պահպանել, պետք է ձգտենք առողջ սովորություններ զարգացնել այն ժամանակ, երբ մեր կյանքում ամեն ինչ լավ է: Մենք կարող ենք օգտվելով այդ հնարավորությունից՝ մի քիչ խորհել այն հարցի շուրջ, թե ինչպես կարող ենք ապագայում դիմակայել նման փորձություններին:
5. Ինքներդ ձեզ ժամանակ հատկացրեք
Գտեք ժամանակ՝ ձեր նախասիրությունով զբաղվելու, ամսագիր կարդալու, զբոսնելու կամ մարզվելու համար: Ինքներդ ձեզ ժամանակ հատկացնելով՝ դուք հրաշալի փոփոխություններ կհայտնաբերեք ձեր տրամադրության մեջ ու հարաբերություններում: Նույնիսկ եթե դուք սկզբում ինչ -որ մեկի վրա եք բարկանում՝ հետո կկարողանաք աստիճանաբար փոխել ձեր մտածելակերպը եւ վերականգնել դրական տրամադրվածությանը: Երբ դուք ինքներդ ձեզ մտածելու ժամանակ եք տալիս, դուք ձեզ նաեւ լուծում գտնելու հնարավորություն եք տալիս: Մտքի պարզության ու ուշադրության կենտրոնացման հրաշալի միջոց կարող է լինել օրինակ մեդիտացիան:
Այս նյութը դիտել են - 2111 անգամ