Չգնալ փոխզիջումների, նշանակում է պատերազմ
2016-04-21 21:18:00
Ռազմական գործողությունների այլընտրանքը բանակցություններն են , իսկ բանակցությունների տրամաբանությունը փողզիջումներն են: Հայաստանի երեք նախագահների օրոք էլ բանակցային գործընթացը եղել է երկկողմանի` փողզիջումների տրամաբանությամբ , այսինքն` ինչ-որ բան զիջում է Ադրբեջանը, ինչ-որ բան` Հայաստանը, որի արդյունքում ձևովարվում է. կարճատև, թե երկարատև ժամանակը ցույց կտա խաղաղություն:
Ո՞րն է այն սահմանը , որից այն կողմ Հայաստանն ու Արցախը չեն կարող գնալ զիջումների` սա է գլխավոր խնդիրը և առանց էմոցիաների և պոպուլիզմի մենք պարտավոր ենք ձևակերպել այդ սահմանը : Ի դեպ, չգնալ փողզիջումների, նշանակում է պատերազմ, որը ևս ճանապարհ է...

Ամեն դեպքում մեկ բան պետք է հստակ հասկանալ` ինչպիսի լուծում էլ որ լինի, խաղաղությունը ժամանակավոր է լինելու և մենք պարտավոր ենք այդ խաղաղության ժամանակահատվածը օգտագործել հզոր և մրցունակ պետություն կառուցելու վրա , որպեսզի մենք կամ մեր հաջորդ սերունդները պատրաստ լինեն հաջորդ պատերազմներին:

Այս նյութը դիտել են - 1505 անգամ