ԱՄՆ-ի նախագահն այս տարի եւս չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը
2016-04-22 09:17:00

ԱՄՆ-ի Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնատար անձինք տեղեկացրել են, որ նախագահ Բարաք Օբաման այս տարի եւս չի կիրառելու “Հայոց ցեղասպանություն” բառակապակցությունը: Այս մասին պաշտոնատար անձինք հայտնել են Ամերիկայի հայ դատի հանձնախմբին: “Այսպիսով, հայտարարում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը, նախագահն իր պաշտոնավարման ընթացքում 8-րդ անգամ է խուսափելու արտասանել այն եզրը, որի մասին մի քանի անգամ խոսել է իր նախընտրական արշավի ընթացքում:

Հանձնախումբը հիշեցնում է, որ մինչեւ Սպիտակ տուն մուտք գործելը, Օբաման հստակ ու հաստատուն կերպով էր խոստացել Օսմանյան Թուրքիայում հայ մեկ եւ կես միլիոն հայերի ջարդը բնորոշել որպես “ցեղասպանություն”:

Այս նյութը դիտել են - 1560 անգամ