Քոչարյանից խլել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նրա մասնաբաժինը
2016-04-21 23:38:00

 Ռոբերտ Քոչարյանը կորցրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած բաժնեմասը: Այն նրա ձեռքից վերցրել են գործող իշխանությունները: Կոմբինատի սեփականատերը, հիշեցնենք, գերմանական «Քրոնիմեդ» ընկերությունն է:

Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել նաեւ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից: Վերջինս հերքեց, որ նման բան կարող է լինել:

«Ինչ-որ բան կորցնելու համար պետք է այն ունենալ: Ռոբերտ Քոչարյանն այդ ընկերությունում բաժնեմաս չի ունեցել»,- պատասխանեց Սողոմոնյանը:armtimes.com

 

Այս նյութը դիտել են - 1291 անգամ