Երկիրը ձերը չի, երկիրը մերն է, լսում ե՞ք...
2016-04-22 01:40:00
Հայաստանը, որևէ մեկի սեփականությունը չէ, էհե~յ...
Զգույշ արտահայտվե՛ք:
Լսում եմ, թե ինչպես են ՀՀԿ-ն կարիերիստ ջահելները ասում՝ ով պուտինին կամ սերժիկին բան ասի, թող սիկտիր լինի իմ երկրից...
Երկիրը ձերը չի, երկիրը մերն է, լսում ե՞ք... 
Ինչ անում ենք, դուրս չենք գալիս սուտի ազգային- ազատագրական, լացող- լացկան երգերի տակից... անընդհատ ծնոտ թուլացնելով բողոքում ու արցունքն աչքներիս պատմում ենք, թե մեզ ինչպես կոտորեցին. ու երգերն էլ այսօրվա ապացույցն է մեր տխուր իրակնության.. Երբ ենք վերջիվերջո դուրս գալու այս լացող, լալահառաչի տակից... 
Իսկ քանի դեռ կան մարդիկ ովքեր կուրորեն հավատում ու վստահում են այս թալանչի իշխանությանը, որը իրենից ճյուղեր է ներկայացնում, դիմադիր- ընդդիմադիր հուսանքների, ասեմ, որ ապագա չի լինելու:
Հայաթափել եք Հայաստանը, հիմա էլ առանց հայերի որոշումներ եք կայացնում ու ձեր դեպուտանկեքով մեր ճակատագրերն եք որոշում:
Պետք է պայքարել ներքին թշնամու դեմ, այլապես մեր թշնամիները, ովքեր շրջափակել են մեզ՝ մի բուռ ժողովրդիս, ատամները սրած սպասում է, թե երբ է պատվիրելու այս ապիկար իշխանությանը վերջնականապես իրագործելու վաղուց մշակված ծարագիրը...
Հիշենք պատմությունը, չէ՞ որ մենք մեր ներսում մշտապես թշնամիներ ենք ունեցել. Զորավար Անդրանիկին հիշենք, ում առաջ թուրքը խոնարհվեց, բայց հայը դավաճանեց, հենց ներքին թշնամիների պատճառով հայտնվեց Զորավարը հայրենիքից դուրս... ու հենց ներքին թշնամու պատճառով էլ միշտ հայտնվել ենք վտանգավոր գոտում, ինչը որ այսօր կրկնվում է...
Այս նյութը դիտել են - 1888 անգամ