Ուշադրություն. հայտնի է այն օրը, երբ ադրբեջանցիները նոր հարձակում են սկսելու Ղարաբաղի դեմ
Ադրբեջանը իր բնույթով կիսատոտալիտար երկիր է, որտեղ չկա տարբեր կարծիքների համադրում, և որտեղ ողջ պետական քաղաքական տեղեկատվական և տնտեսական մեքենան սպասարկում է մեկ ընտանիքի շահերը, և նման հասարակության մեջ կարևորագույն որոշումները նույնպես կայացվում են հենց այդ համատեքստում:
Իլհամ Ալիևը հիմնել է մի համակարգ, որտեղ գովերգվում են նրա հոր Հեյդար Ալիևի արժանիքները:
Ավելին` Հեյդար Ալիևը ստացել է Ադրբեջանում յուրօրինակ կարգավիճակը, ինչպիսին ժամանակին Աթաթուրքը ստացել էր Թուրքիայում: Բնականաբար, նախկինում բոլոր ադրբեջանական պարտությունները վերագրվում էին Մութալիբովին և Էլչիբեյին, մինչդեռ Հեյդար Ալիևը ձևակերպվում է որպես նոր Ադրբեջանի հիմնադիր, ով որևէ ձևով կապված չէ պարտությունների հետ: Հենց այդ համատեքստի շրջանակներում էլ հիմնվել է յուրօրինակ կարևոր օրացույց՝ թե որոնք են իրենց պատմության խայտառակ էջերը վերջին 20-25 տարիների ընթացքում:
Իլհամ Ալիևի հորդորով այդ խայտառակ էջերը պետք է մաքրվեն: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ վերջին քառօրյա պատերազմը սկսվեց ապրիլի 2-ին, իսկ այդ օրը այդ երկրի ամենախայտառակ էջերից մեկն է, քանզի 23 տարի առաջ ապրիլի 2-ին նրանք կորցրեցին Քելբաջարը և իրենց քարոզչության մեջ նրանք անընդհատ թմբկահարում են այդ գաղափարը, որ իբր 23 տարի առաջ նրանք պարտություն կրեցին, իսկ նույն օրը՝ 23 տարի անց, նրանք մեծ հաջողություն արձանագրեցին Իլհամ Ալիևի գլխավորությամբ:
Հասկանալի է, որ Ալիևի համար սա չափազանց կարևոր գործոն է իր իշխանության ամրապնդման համար, հատկապես, երբ այդ երկրում այսօր հաստատվել է խայտառակ սոցիալ-տնտեսական վիճակ, կապված նավթի գների կտրուկ անկման հետ: Եւ, ահա, ադրբեջանական լրատվամիջոցները նոր տեղեկատվական արշավ են սկսել Հայաստանի դեմ, թե իբր հայկական կողմը պատրաստվում է հարձակման այս տարվա մայիսի 8-ին, այսինքն Շուշիի ազատագրման օրը: Ադրբեջանական քարոզչական թեզերը լավ ուսումնասիրողները հասկանում են, որ սա իրականում նշանակում է, որ ադրբեջանական ռազմական վերնախավը հրահանգ է ստացել Իլհամ Ալիևից այս տարվա մայիսի 8-ին նոր ավելի խոշոր հարձակում սկսել Ղարաբաղի ուղղությամբ:
Այս ակցիայի նպատակը պետք է լինի նոր հաջողության գրանցումըև հենց այդ օրը, քանզի 24 տարի առաջ մայիսի 8-ին ադրբեջանցիները խայտառակ պարտություն կրեցին Շուշիում, և, ահա, ադրբեջանական քարոզչամեքենան նախապատրաստվում է իր հասարակությանը մայիսի 8-ին հնարավոր ռազմական գործողությանը: Հասկանալի է, որ ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը պետք է պատշաճ ձևով դիմավորիԱդրբեջանցիների այս նոր ռազմական պրովոկացիան:
Այս նյութը դիտել են - 1495 անգամ