ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հրաժարականը շատերին է գոհացրել:
Ասում են` որոշումն ամենաշատը սպասված է եղել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի համար, ով ի սկզբանե լարված հարաբերություններ ուներ Պողոսյանի հետ, քանի որ վերջինն իր ազդեցիկությամբ ղեկավարում էր համակարգը` ոչնչով չզիջելով նախարարին:
Ավելին, ըստ լուրերի` լուրը հաճելիորեն զարմացրել է նաև արդարադատության նախկին նախարարներին:
Պողոսյանի օրոք արդարադատության մի քանի նախարարներ փոխվեցին, մինչդեռ նա շարունակում էր մնալ իր պաշտոնին:
Այս նյութը դիտել են - 2127 անգամ