Շարմազանովներին լսելով մի բան եմ հասկանում, էս պատվավոր տվայտվողի բանը, որտեղից է հնչում, գանգից, թե՞ նստատեղից
2016-04-22 16:09:00
Շարմազանովներին լսելով մի բան եմ հասկանում, էս պատվավոր տվայտվողի բանը, որտեղից է հնչում, գանգից, թե՞ նստատեղից: 
Փաստորեն էս ՀՀԿ-ն ջահել կարիերիստները ջանք ու եռանք չեն խնայում դուրս տալու համար:
Էս գարԱԺի փոխը՝ Շարմազանովն ասում է՝ մենք պետք է ունենանք բարոյական իշխանություն...Փաստորեն բարոյական ասելով Շարմազանովը սերժիկին նկատի ունի՞, թե՞ սերժիկի տիրոջը՝ պուտինին, այ սա արդեն պետք է հարցնել Շարմազի գրասենյակին: 

Մեկ-մեկ սրանց մտքի փայլատակումները նման է լեշի վրա հավաքվող անգղների: Տերդ մեռնի, որ մեռել է «գիտություն», սրանց նմանների համար՝ ով փող տվեց գարշապարդ կլիզեն...
Բարոյականությունից խոսում են մեծամասամբ անբարոյականներն ու ինչպես Քամյուն կասեր. բարոյականությունից զուրկ մարդը երկրի վրա մոլորված վայրի գազանն է...
Հիմա, թո՛ղ ինքը՝ Շարմազը որոշի, գազանի ու վայրի գազանի տարբերությունը, ովքեր մոլորյալներ են իրականում:
Սրանց թվում է հուր հավիտյան տակներն են առնելու կոտրված աթոռներն ու պնակալեզի կարգավիճակում, փորձելու են յոլա գնալ:
Ու երբ վաղը, որ տեսնեք վտանգ կա, կորցնելու իշխանության աթոռը, առաջինը ձեր նման անբարոյականներն են առաջին հարվածը հասցնելու ձեր շեֆերին ու վազելու եք նրա հետևից, ով գալու է իշխանության...
Ձեր նմաններին նոր չէ, որ ճանաչում ենք:
Այնպես որ տազ արեք ու սսկվեք...
Այս նյութը դիտել են - 1912 անգամ