Օլիմպիական խաղերի նախաշեմին Ռիո դե Ժանեյրոյում դժբախտություն է պատահել
2016-04-23 09:05:00

Նորակառույց հեծանվուղու փլուզումը ևս մեկ բացասական իրադարձություն է Բրազիլիայում Օլիմպիական խաղերի անցկացման նախաշեմին:

Թվում է, թե 2016 թվականի օգոստոսին Բրազիլիայում Օլիմպիական խաղերի անցկացմանը սպառնացող վտանգներն անվերջանալի են։ Զիկա վարակի բռնկմանը և քաղաքական իրարանցմանը հաջորդում է Ռիո դե Ժանեյրոյի «Թիմ Մայա» անվանումով նորակառույց հեծանվուղու փլուզումը :

Քաղաքի պետական մարմինները հայտնել են, որ այն բանից հետո, երբ հինգշաբթի օրը հսկայական ալիքը բախվել է ժայռերին, իր հետ տանելով հեծանվի համար նախատեսված ուղու 50 մետր տարածքը, երեք մարդ կորած է ճանաչվել: Ռիոյի քաղաքապետ Պեդրո Պաուլո Քարվահլոն ասել է, որ իրենք փորձում են պարզել կատարվածի պատասխանատուներին:

«Մենք հանդիպելու ենք ուղին նախագծող ընկերության ճարտարապետների և շինարարական ընկերության հետ, որպեսզի կարողանանք պարզել, թե ումն է պատասխանատվությունը և գտնել ծրագրի բոլոր հնարավոր բացթողումները: Նման պատահարները մեր քաղաքում պարզապես անընդունելի են»:

Դժբախտությունը պատահել է նույն օրը, երբ Օլիմպիական կրակը վառվել է Հունաստանում՝ սկսելով 15 շաբաթ տևող ճամփորդությունը դեպի Ռիո:

Օգոստոսի 5-ին Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ վերջին վազորդը ջահը կհասցնի Մառաքանա մարզադաշտում գտնվող կաթսա: 2016 թվականի Օլիմպիական խաղերը կլինեն առաջինը Հարավային Ամերիկա մայրցամաքում:

Այս նյութը դիտել են - 1895 անգամ