«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նորք Մարաշում վնասազերծված խմբի գործով նոր զարգացումներ են սպասվում: Այժմ կալանավորվածների թիվը 26 է, առաջիկայում հնարավոր է մի քանի հոգու խափանման միջոցը փոխվի, բայց չեն բացառվում նոր ձերբակալություններ:
Խմբի անդամներն իրենց ցուցմունքներում բազմաթիվ անուններ են նծել, նաեւ ասել են, թե ով է իրենց «թիկունքը» եղել: Ուշագրավ անուններ են նշել:
ԱԱԾ-ի մոտ կանգնած աղբյուրը հայտնեց, որ խմբի անդամների մեծ մասը չի իմացել, որ այդտեղ այդքան զենք կա: Նրանք տեւական ժամանակ հավաքվել, «հայրենասիրական» հողի վրա ժողովներ են արել, թե ինչպես փրկել երկիրը, սակայն մի մասն անտեղյակ է եղել զենքի մասով: Բուն անելիքներին եւ մեխանիզմներին տիրապետել են քչերը, միայն գիտեն, որ պետք է դեկտեմբերի 1-ին «գրոհեին» մի քանի պետական կառույցների վրա, սպանեին երկրի առաջին դեմքերին, անմիջապես եթեր հեռրաձակվեր պատրաստած տեսանյութը, որում պարագլուխ Արթուր Վարդանյանն իրեն հռչակելու էր նախագահ եւ նշեր անելիքները»:
Այս նյութը դիտել են - 1679 անգամ