Ղամիշլիում այսօր թեժ բախումներ են տեղի ունենում զինյալ խմբավորումների և ինքնապաշտպանական ջոկատների միջև: Այս մասին <Հայերն այսօրի> փոխանցմամբ` հայտնում են Հալեպի <Գանձասար> թերթի աղբյուրները:
Զինյալ խմբավորումների արձակած հրթիռների հետևանքով` արձանագրվել են մարդկային և նյութական կորուստներ: Թերթի աղբյուրի փոխանցմամբ` երկու հայ են զոհվել բախումների պատճառով` Թովմաս Մինասյանը և Հակոբ Վազգեն Մանուկյանը:
Սիրիական բանակը վերահսկում է իրավիճակը:
Լուսանկարում զոհված Հակոբ Վազգեն Մանուկյանն է:
Այս նյութը դիտել են - 1606 անգամ