ԱՄՆ-ն ուզում է ուժեղ եւ ժողովրդավար Եվրոպա տեսնել. Օբամա 2016-04-23 12:33:00
ԱՄՆ իշխանությունները շահագրգռված են Եվրոպայում ժողովրդավարության զարգացման հարցում։ Այս մասին Bild-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
«Ես կարող եմ ասել, որ ԱՄՆ-ը ազգային շահ ունի ուժեղ, միասնական եւ ժողովրդավարական Եվրոպայում։ Ցավալի փորձից մենք գիտենք, որ Եվրոպային սպառնացող վտանգն ի վերջո դառնում է սպառնալիք ԱՄՆ-ի համար։ »,- ասել է Օբաման։