Հաղորդագրություն...
2016-04-23 12:50:00


Ապրիլի 23-ին`ժամը 15:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Հայկ Վազգենի Մինասյանը:

Նույն օրը` ժամը 15:55-20:00 ընկած ժամանակահատվածում շփման գծի հյուսիսարևելյան  (Մարտակերտ), արևելյան (Ասկերան) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի ականանետերից ինտենսիվորեն արկակոծել է պաշտպանության բանակի մարտական հենակետերը:  Կիրառվել են 60 (14 արկ) և 82 (99 արկ) միլիմետրանոց ականանետեր:  

 ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու և առաջնագծում տիրող իրադրությունը կայունացնելու համար դիմել են կանխարգելիչ գործողությունների:

 Այս պահի դրությամբ շփման գծում իրավիճակը հանգիստ է: 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

Այս նյութը դիտել են - 2084 անգամ