Քիչ առաջ hraparak.am-ը տեղեկություն է ստացել, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրատապ այց է կատարել Պաշտպանության նախարարություն, քանի որ Արցախից տեղեկություն է ստացվել, որ ադրբեջանական զորքի զանգվածային տեղաշարժ է գրանցվել:
hraparak.am-ը փորձել է տեղեկությունը ճշտել ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, սակայն վերջինս պատասխանել է, թե իրավասու չէ մեկնաբանել հանդիպումը:
Ինչ վերաբերում է զորքի տեղաշարժին, ապա Հովհաննիսյանը նկատել է, որ իրենք անհրաժեշտության դեպքում հայտնում են տեղաշարժերի մասին: