Բակո Սահակյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավարների հետ քննարկել է ԼՂ ավերված բնակավայրերի վերականգնման հարցը...2016-04-23 18:52:00

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին եւ հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի տնօրեն Սարգիս Քոթանջյանին։
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։
Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից մեր հանրապետության դեմ ձեռնարկված լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով ավերված բնակավայրերի վերականգնմանը։
Այս նյութը դիտել են - 1854 անգամ