Ինչու՞ են իշխանությունները ավելի շատ մտածում ոստիկանական ուժերը ուժեղացնելու մասին՝ քան Հայոց Բանակի...
2016-04-23 19:03:00
Ինչ որ մեկը կարող է ինձ բացատրել, թե ինչու՞ սահմանին պետք է տղերք զոհվեն, որովհետև զինտեխնիկա չկար, փամփուշտները վերջացել էին, ու որ տանկերն այնքան հին էին, որ դրանց մեջ ուղղակի այրվել են տղերքը, իսկ մայրաքաղաքում իշխանության անվտանգությունը ապահովող ոստիկաններն այնքան զինված լինեն, որ մի քանի րոպեյում ազատեն Բաղրամյան պողոտան.....ու ցուցարարներին բերման ենթարկեն: 
Ի՞նչու մեր ռեսուրսները չեն օգտագործվում ճիշտ վայրում ու ճիշտ նպատակի համար: 
Ինչու՞ են իշխանությունները ավելի շատ մտածում ոստիկանական ուժերի բարեփոխման ու ուժեղացնելու մասին,փոխանակ մտածեն բանակը ավելի ժամանակակից դարձնելու մասին, ինչու չէ նաև 80 - ական թվականների զենքերը ժամանակակից զինտեխնիկայով փոխելու մասին,այն դեպքում երբ հենց բանակն է պահում Հայաստանի և Արցախի պետական սահմանների անվտանգությունը և հենց այս քաջ տղաների շնորհիվ է ,որ մենք հանգիստ գիշերները քնում ենք,քանի որ նրանք ուշիուշով հսկում են սահմանները:ինչ իմաստ ունի այդքան մեծ քանակությամբ ոստիկանական զորք պահել (ավելի քան 17000) և դա միայն մի մայրաքաղաքի,ավելի ճիշտ կլինի ասել մի սերժիկի անվտանգությունը ապահովելու համար,որ երկիրը հասցրել այս վիճակին.լավ կլիներ այդ ոստիկանական զորքի մի մասը ուղղարկեն սահման ,որ մեր զինվորների հետ հավասարար պայքարեն թշնամու դեմ,քանի որ մեր թշնամին սահմանից այն կողմ է և մինչև հիմա նրա նպատակը հայ ազգի ոչնչացումն է,ոչ թե ժողովուրդ է ,որ ոստիկանությունը բռնի ուժ է գործադրում նրա նկատմամբ և բերման ենթարկում ոստիկանություն՝փորձելով այդ ճանապահով պաշպանել ռեժիմի անսասանությունը:
Հ.Գ. Ու կապ չունի, թե ցուցարարներն ինչի համար էին դուրս եկել փողոց:

Հեղինակ՝ Մարատ Մելքոնյան
Այս նյութը դիտել են - 1572 անգամ