Օբաման պատմության մեջ է անցնելու որպես մեծ ստախոս. Հարութ Սասունյան
2016-04-24 02:36:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատմության մեջ կանցնի որպես մեծ ստախոս: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը՝ պատասխանելով հարցին, որ այս անգամ էլ Օբաման իր խոստումը չկատարեց եւ չարտասանեց «Ցեղասպանություն» բառը։

«Ինձ երբեք չի հետաքրքրել, թե Օբաման ինչ բառ է ասել կամ չի ասել: Եթե Օբաման չի ուզում արտասանել «ցեղասպանություն» բառը, ամոթ իրեն, խոստում է տվել ու չի կատարել:  Նա պատմության մեջ է անցնելու որպես մեծ ստախոս»,-ասել է Սասունյանը:

 Նա նշել է, որ ԱՄՆ հաջորդ նախագահից էլ չի ուզում խոստումներ լսել. «Նախագահի մյուս թեկնածուներից եւս չեմ ուզում խոստումներ ստանալ, նրանք էլ ստախոս կգտնվեն, կարեւորն այն է, որ պահանջատեր լինենք, պահանջենք ճանաչում, ուժեղացնենք մեր բանակը»:

Այս նյութը դիտել են - 1537 անգամ