Վաշինգտոնի հայ համայնքը Սպիտակ տան առջև մոմավառություն է անցկացրել. VIDEO 2016-04-25 12:00:00
Ապրիլի 24-ին ընդառաջ Վաշինգտոնի հայ համայնքը մի շարք ցույցեր և միջոցառումներ է կազմակերպել Հայող Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և ԱՄՆ-ի կառավարության ուշադրությունը դեպի այս կարևոր իրադարձությունը հրավիրելու համար: Այդ թվում նաևմոմավառություն էր կազմակերպվել Սպիտակ տան դիմաց:
Վաշինգտոնի հայ համայնքը շաբաթ օրը ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի, Սպիտակ տան առջև մոմավռություն էր կազմակերպել: Հայ դատի գրասենյակի Արևելյան շրջանիպատասխանատու Արմեն Սահակյանի խոսքերով իրենք հավաքվել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու ցեղասպանության հայ, հույն և ասորի անմեղ զոհերի հիշատակին:
Հայ երիտասարդների դաշնության Վաշինգտոնի գործադիր տնօրեն Արամ Թրամբլյանի խոսքերով, իրենք հենց Սպիտակ տան առջևում էին մոմավառություն կազմակերպել, որպես բողոք ԱՄՆ-ի կառավարության կողմից Հայոց Ցեղասպանությունը մինչև այժմ չճանաչելու պատճառով:
Մոմավառության երիտասարդ մասնակիցներ Ռուբենն ու Գրիգորը ամեն տարի մասնակցում են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Վաշինգտոնի բոլոր միջոցառումներին և ասացին, որ քանի դեռ ԱՄՆ-ը և Թուրքիան չեն ճանաչել իրողությունը, իրենք շարունակելու են ցույցերին մասնակցել:
Ցույցին մասնակցում էին նույնիսկ փոքրիկները ովքեր “Ամերիկայի Ձայն”-ին տված հարցազրույցի ժամանակ փոքր ինչ շփոթվեցին և Ցեղասպանության զոհերի թիվը քառապատկեցին, սակայն նրանք նույնպես ակտիվորեն մասնակցում են ապրիլյան բոլոր ցույցերին.
Վաշինգտոնի հայ համայնքը վաղ առավոտյան կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին.