Ուրեմն նայեք ինչ ա կատարվում … ես չեմ դադարում զարմանալ … ինֆորմացիաս հստակ ա , դիմում եմ իմ բոլոր մեդիա֊ընկերներին` հետազոտելու ու խնդիրը բարձրացնելու խնդրանքով ։
Մեր կամավորները, որոնք էս պահին ու արդեն երկար ժամանակ իրենց կյանքը վտանգելով, տուն֊տեղ թողած` սահմանին կանգնած մեր կյանքն են պաշտպանում, ովքեր չեն աշխատում պետական հիմնարկություններում ( պետականի դեպքում զինկոմիսարիատից տեղեկանք ա գնում, խնդիր չի լինում) , աշխատում են մասնավոր սեկտորում, նրանց ազատում են աշխատանքից ու փոխարինում են նոր աշխատուժով ։
Միայն Գլումովի դասակից արդեն 6 ֊ 7 հոգի իմացել են, որ ազատված են աշխատանքից ու 20֊ ից ավելի կամավոր աշխատում են մասնավոր սեկտրում և սպասում իրենց ազատման հերթին ։
Նորմալ ա՞:
Մարդիկ համ սահմանին կանգնեն` կյանքները մազից կախված, համ էլ մտածեն աշխատանքը չկորցնելու մասին, եթե ստացվի ողջ֊ առողջ հետ գալ… էդ էլ շնորհակալությունն ա:
Գրում է լրագրող Լուսինե Բադալյանը։
Այս նյութը դիտել են - 2074 անգամ