Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը օգտագործել է «ցեղասպանություն» բառը
2016-04-27 11:28:00

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը թվիթերում տարածելիս օգտագործել է «ցեղասպանություն» բառի թուրքերեն (Soykirim) տարբերակը:

Ըստ Daily Sabah-ի` միջադեպը մեծ արձագանք է ստացել Թուրքիայում, իսկ դեսպանատունը հեռացրել է գրառումը:

Daily Sabah-ի հետ զրույցում Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ դա թարգմանչական սխալմունք է եղել, և դեսպանատունը ներողություն է հայցել այդ նուրբ հարցում սխալ անելու համար:

Այս նյութը դիտել են - 2375 անգամ