Հրադադարի պայմանավորվածությունը խայտառակություն էր Հայաստանի համար
2016-04-27 09:56:00

Փարիզի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը հետևյալ կարծիքն է հայտնել. «Կարծում եմ, որ չպետք է վերադառնալ բանակցային սեղան, և նախկինում բանակցելը նույնպես եղել է սխալ, իհարկե հասկանում եմ, որ միգուցե եղել է անհրաժեշտ սխալ, բայց հիմա մենք ունենք բոլոր լեգիտիմ և հրապարակային պատճառները բանակցությունների չվերադառնալու համար, և եթե մենք հետապնդենք մեր ազգային շահը, ապա անպայմանորեն չենք վերադառնա բանակցությունների:

Անդրադառնալով հարցին, թե ում էր ձեռնտու ապրիլյան քառօրյա պատերազմը, Հայկ Մարտիրոսյանը նշեց, որ, անշուշտ, ձեռնտու էր Ադրբեջանին, Թուրքիային, սակայն կարող էր նաև ձեռնտու լինել մեզ. «Կարող է սա տարօրինակ հնչել, որովհետև մենք ունեցել ենք 100 զոհ, և ձեռնտու լինելու մասին խոսել չի կարելի, բայց թշնամու հարձակման դեպքում, միևնույն է, զոհեր լինելու էին, և մենք կարող էինք այդ հանգամանքն օգտագործել հօգուտ մեզ, և վերջնականապես լուծել ղարաբաղյան հարցը»:

Նրա կարծիքով՝ ղարաբաղյան խնդիրը չունի դիվանագիտական կամ քաղաքական լուծում, ունի միայն ռազմական լուծում:

 

Այս նյութը դիտել են - 1952 անգամ