Ասում են՝ ինչ եք արել պետության համար, իսկ պետությունը ինչ է արել իր քաղաքացու համար...
2016-04-28 13:24:00
Ադրբեջանը կաշառում է միջազգային կառույցներին, իսկ դուք թքած ունենալով ժողովրդի՝ ազգային նպատակների վրա, ժլատության ախտով եք տառապում: Դուք շատ-շատ կաշառեք մեկդ մյուսին, որ ձեր իշխանական աթոռը պահեք... 
Իշխանության թևերի տակ ծվարած բառախլուն, շարունակաբար դուրս է տալիս, թե ինչ եք արել դուք ձեր պետության, հայրենիքի համար... իսկ հիմա մի հարց էլ ես տամ, իսկ պետությունը ինչ է արել իր քաղաքացու համար... Ծնված օրվանից մարդը վճարում է ապրելու համար, իսկ հիմա արդեն գոյատևելու համար: Մանկապարտեզ, դպրոց, համալսարան ու այս ամենից միայն պետությունն է օգտվել, իսկ որպես գիտելիք, արժեք, վերացրել ու ամեն բան փորձել եք անել, որ ուղեղով մարդիկ ձեզ չխանագարեն: Նրանց քշել եք իրենց հայրենիքից ու էլի դրանից օտարն է օգտվել: 
Օտարը լավ գիտի ուղեղ ունեցող մարդու արժեքը, իսկ ձեզ ուղեղը պետք չէ, ձեզ ձեր նման համբալ ու երեսպաշտ օլիգարխներն են պետք, որ բազարի են վերածել հայրենիքը: Մտագարներով տխմարության բոստան եք շինել հայրենիքը, շիթիլել մոլախոտներ, որ այլևս քաղհանել հնարավոր չէ... Քշեցիք ուղեղով մարդկանց, որ հեշտ լինի երկիր կառավարել: 
Դուք ամեն բան անում եք, որ հայը իր հայրենիքում իրեն ավելորդ զգա, ոչ մի նախադրյալ չկա, թե ապրելով մարդը իր երկրում, սովորելով, ընտանիք կազմելով, վաղը ինչ կունենա, նույնիսկ նորաստեղծ ընտանիքների համար նախատեսված բնակարաններն եք բարձր տոկոսադրույքներով բեռնում մարդկանց՝ հարստացնելով ձեր բանկերին, որովհետև ամեն բան դարձրել եք օլիգարխիկ հարթության վրա ժաժք անող սուտի գողականների աշխարհ... 
Այնպես որ դուք պարտավոր եք հարգել այն մարդկանց, ովքեր այսօր կռիվ են տալիս մեր հայրենիքի համար ու պարտավոր եք այդ ընտանիքիների համար ամեն բան անել, սկսած բնակարանից, իրենց երեխաների համար ուսման անվճար պայմաններից, վերջացրած բարեկեցիկ կյանքով ապրել...
Անվերջ խոսվում է կուլակաթափության մասին, բայց մատներդ մատներին չեք զարկում. ով պետք է կուլակաթափ անի:Ախր, ցավոք այդ կուլակաթափ անողն էլ ենթակա է կուլակաթափության...
Ամոթ է, աշխարհը ծիծաղում է ու թքած ունի ձեր վրա, որովհետև գլխակեր անսունի պես թալանում, սպանում, ոչնչացնում եք մարդուն, բուկներդ եք տանում հայի ունեցվածքը, տեղահան անում հային իր սեփական հայրենիքից, որ միայն դուք տեր լինեք, բայց դուք ախր չգիտեք էլ ինչ բան է հայրենիքը:
Հիմա էլ մեր հայրենասեր տղաների արյան ու անձնուրաց պայքարի շնորհիվ պետք է հպարտանաք, ձեր անվան հետ կապեք, նրանց իրական հաղթանակը, թե տեսեք-տեսեք ինչերի միջով անցանք: Որպես պետություն, ինչի համար եք, ինչի համար եք աթոռ զբաղացնում: Մեր զինվոր տղաների, նահատակ հերոսների համար ոչինչ չանելով սուտ հպարտություն եք ձեռք բերել:
Լավ, ինչքան կարելի է ձեզ հանդուրժել, այ լրբի լակոտներ: Մի՞թե այս ամենից հետո դեռ պետք է սպասենք հրաշքների..
Լրագրող՝ Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 2992 անգամ