Քոչար Օսկանյան
Ինչպես պայքարել գենետիկական բարբարոսության դեմ
Չեչնիայի առաջին նախագահ Ջոհար Դուդաևը, որի օրոք սկսվեց առաջին չեչենական պատերազմը, Խորհրդային Միությունում աճեց մինչև ՌՕՈւ գեներալ-մայորի կոչման և հեռահար ռմբակոծիչների դիվիզիայի հրամանատար էր։ Նշենք, որ հեռահար ավիացիան ռազմավարական ավիացիա է, այսինքն՝ Ջոհար Դուդաևն այնքան հուսալի մարդ էր, որ ԽՍՀՄ-ը նրան վստահում էր միջուկային զենք. Էստոնիայում տեղակայված Դուդաևի դիվիզիայի ինքնաթիռները մարտական հերթապահություն էին իրականացնում հյուսիսային Ատլանտիկայում, որոնք պատրաստ էին ամեն պահի ոչնչացնել ցանկացած ՆԱՏՕ-ական մայրաքաղաք մի երկու միջուկային հրթիռով։ Կարճ ասած՝ Ջոհար Դուդաևն օժտված էր բացառիկ հատկանիշների հավաքածուով, որոնց շնորհիվ նրան վստահված էին միջուկային զենք և հեռահար ռմբակոծիչների դիվիզիա։
ԽՍՀՄ ՌՕՈւ-ում գեներալ Դուդաևը ծառայեց մինչև 1991թ., իսկ 1994-ին, պաշտոնից հեռանալուց երեք տարի հետո, նա սկսեց խոսել մինչև վերջին չեչենը ղազավաթի, ռուսների դեմ ջիհադի և նման այլ բաների մասին։ Ինչպե՞ս հնարավոր դարձավ նման երևույթը։ Մի՞թե խորհրդային զինվորական հրամանատարությունն այնքան կարճատես էր, որ ջիհադականին գեներալ էր դարձրել ու զանգվածային ոչնչացման զենք վստահել։ Ո՛չ։ Դուդաևը մինչև կյանքի վերջը չէր էլ իմանա, թե ինչ են ջիհադն ու ղազավաթը, եթե պահպանվեր Խորհրդային Միությունը։ Բայց ԽՍՀՄ-ը փլուզվեց, և Դուդաևն ազատության ու անկախության պայմաններում հայտնվեց իր գենոֆոնդի գրկում, որտեղ հուսալիորեն թաքնված էին մնացել թե՛ ջիհադը, թե՛ ղազավաթը, որոնք ջրի երես դուրս եկան՝ մարտական գեներալին վերածելով ահաբեկչի։
Ահա թե ինչ են ազատությունն ու գոյությունը հարազատ տարերքի մեջ, երբ չկան արգելքներ, երբ մարդը մնում է ինքն իրենով և ինքնուրույն է որոշում կյանքի կանոնները։
Հայաստանում էլ ԽՍՀՄ փլուզումից հետո նման մի բան պատահեց։ Պարզվեց, որ հայերը բնավ էլ եվրոպական ազգ չեն, քանի որ անկախությունից անմիջապես հետո երկրի էլիտան կազմավորեցին ոչ թե եվրոպական մշակույթի ոգով դաստիարակված ինտելիգենտ մարդիկ, այլ բարբարոսական հակումներ ունեցող ասիականությունը։ Հենց գեներալներ Մանվելին ու Սեյրանին էր վիճակված դառնալ առանցքային դեմքեր բանակում և երկրում, այլ ոչ թե Արկադի Տեր-Թադևոսյանի տիպի խորհրդային սպաներին, որովհետև արդեն 1992-93թթ. Հայաստանում վերածնվեց խմբապետությունը (զինվորական օլիգարխիան)՝ հայ գենոֆոնդին բնորոշ ֆենոմեն, որն արմատախիլ արեցին բոլշևիկները 1920թ.։
Բայց խոսքը հայերի և չեչենների մասին չէ, խոսքը մեր բարձր զարգացած հարևաններին է վերաբերում։ Հայտնի է, որ խորհրդային տարիներին Ադրբեջանում ձևավորվել էր մտավորականություն, ի հայտ էր եկել կուլտուրական մարդկանց դաս, որոնց ամենուրեք եվրոպացու տեղ կընդունեին։ Ադրբեջանում Խորհրդային Միությունը սերմանել էր եվրոպական մշակույթ, ստեղծվել են համալսարաններ, գիտությունների ակադեմիա, ֆիլհարմոնիա, օպերային և դրամատիկական թատրոններ, մի խոսքով՝ իսլամական աշխարհի համար հազվադեպ մշակութային և կրթական օջախներ։ Բայց Ադրբեջանը, ինչպեսև ԽՍՀՄ մյուս հանրապետությունները, թողնվեց ինքն իր բախտին, և, բնականաբար, արթնացան գենոֆոնդի խորքում թաքնված գծեր ու որակներ, որոնք հեռու են մարդկությունից և եվրոպական մշակույթից։
Բավական է դիտել մի քանի առաջատար ադրբեջանական պորտալներ, ինչպիսին են, օրինակ, day.az-ը, haqqin.az-ը, և անմիջապես կարելի է հանգել այն եզրակացության, որ հանձինս մեր հարևանների՝ մենք գործ ունենք բարբարոսների հետ, որոնք իրենց վայրագությամբ չեն զիջում թալիբներին, միայն թե փոքր-ինչ զարգացած են մշակութային առումով։ «Ղարաբաղում սպանվել է հայ զինվոր», «Հայերի դիակները տասնյակներով են հաշվվում», «Ադրբեջանի քաջարի զինվորները հերոսաբար սպանել են հինգ հայ զինվորի»...
Ահա այսպիսի հիացական վերնագրերով, երբեմն՝ «հույժ հրատապ» նշումով ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են իրենց հանրությանը ճակատում տիրող իրավիճակի մասին։ Եթե սա գենետիկ բարբարոսության դրսևորում չէ, հապա էլ ի՞նչ է։ Ինչպե՞ս կարելի է հիացմունքով և վայրի բավականությամբ գրել դիակների մասին, եթե անգամ նրանք թշնամական զինվորների դիակներն են։ Անգամ ամենազզվելի հայկական ԶԼՄ-ներում անհնար է գտնել գոնե մեկ հիացական և ուրախալի բառ ադրբեջանցիների զոհվելու մասին. հայերը պարզապես գրում են, որ Ադրբեջանն ինչ-որ քանակությամբ կենդանի ուժի կորուստներ է կրել։ Եվ վե՛րջ։
Ոչ մի բավականություն մարդու արյունից, ոչ մի հիացմունք, ոչ մի ուրախություն։ Քանի որ խոսքը մարդկային կյանքի մասին է, իսկ մարդու զոհվելն ուրախություն կարող է պատճառել միայն ու միայն բարբարոսին, քաղաքակիրթ և մշակութային ժողովուրդներին դա խորթ է։
Մի խոսքով՝ ստիպված ենք հավիտյան ապրել բարբարոսական հակումներ ունեցող հարևանների հետ։ Ադրբեջանական գենոֆոնդից բարբարոսությունը կարող է արմատախիլ անել միայն ԽՍՀՄ-ի տիպի նոր քաղաքակիրթ կայսրությունը, բայց, ցավոք, դրա առաջացումը տեսանելի ապագայում հնարավոր չի թվում։ Հետևաբար, պետք է հաշտվել հարևանների բարբարոսության հետ, բայց պետք է դա օգտագործել նաև նրանց դեմ։
Ինչո՞ւ, օրինակ, առաջատար ադրբեջանական մամուլի թշնամանքը չդարձնել քննարկման առարկա միջազգային մակարդակով։ Ինչո՞ւ ողջ աշխարհին չներկայացնել ադրբեջանական և հայկական ԶԼՄ-ների համեմատական վերլուծությունը, իսկ զրուցակիցներին դրդել որոշակի եզրահանգումների, որոնք միանգամայն անախորժ կլինեն պրն Ալիևի և նրա ինտելիգենտ տիկնոջ համար։
Կարծում ենք՝ համապատասխան հայկական ատյանները մտածելու բան ունեն...