Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին...
2016-04-29 18:27:00

Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը քաղաքական հարցերով իր խորհրդական Արթուր Խանջյանի ուղեկցությամբ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։
Հատկանշական է, որ Ֆրանսիայի նախագահը Սրբազանին դիմավորել է ըստ արժանվույն,

Ելիսեյան պալատի շքամուտքի մոտ՝բարձրաստիճան հյուրերին հարիր պաշտոնական արարողակարգով ՝ դրանով հաստատելով այն հարգանքը,որ նա տածում է հայ քրիստոնյա Եկեղեցու նկատմամբ։

Ստորև Ֆրանսիայի հայոց թեմի մամլո հաղորդագրությունը՝

Ապրիլի 29-ին, ի պատասխան իր խնդրանքի, Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը՝ ուղեկցությամբ թեմի քաղաքական հարցերով խորհրդական Արթուր Խանջյանի, Ելիսեյան պալատում պաշտոնական ընդունելության է արժանացել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից։

Մեկ ժամից ավելի տևած զրույցի ընթացքում Սրբազան Հայրը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար, ապա ներկայացրել Ֆրանսիայի հայոց թեմի վիճակը և առաջնորդի դերը մասնավորապես Արևմտյան Եվրոպայում՝ տեղեկացնելով նաև 2014 թ․ դեկտեմբերից ստանձնած առաջնորդական պաշտոնում իրականացրած գործունեության, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մասին։

 

 

 

 

Բացի այդ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը իր հավատացյալների մտահոգությունները փոխանցեց նախագահ Ֆրանսուա Օլանդին ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած պատերազմի առնչությամբ։

Առաջնորդը խնդրանք ներկայացրեց նախագահին, իր հնարավորությունների սահմաններում, իբրև Մինսկի խմբի նախագահող երկրի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրի նախագահ պնդի, որպեսզի Ադրբեջանի կողմից պահպանվի հրադադարի ռեժիմը և հարկադրի այդ երկրին ճանաչելու Ղարաբաղում հայերի՝ իրենց նախնյաց հողի վրա ապրելու իրավունքը։

Արման Ավագյանի ֆեյսբուքյան էջից

 

Այս նյութը դիտել են - 2514 անգամ