Արցախա-ադրբեջանական շփման գծում ապրիլի սկզբին տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ զոհված 19-ամյա Միշա Աղաջանյանի ծնողների միակ զավակն էր. լույս աշխարհ էր եկել նրանց ամուսնության 15-րդ տարում:
Միշան ծնողների հետ վերջին անգամ խոսել էր ապրիլի 3-ին՝ ասել էր, որ ինքը լավ է, չանհանգստանան: Այդ օրվանից հետո նրա հետ կապն ընդհատվել էր, այլեւս չէին կարողացել խոսել
«Շատ սպասված երեխա էր, երբ ծնվեց, ծնողները երջանկության մեջ էին: Հիմա էլ իրենց միակ որդուն կորցրել են, ահավոր վիճակում են: Ամենգիշեր մորը զանգում, խոսում էր հետը, բայց վերջին օրերին կապն ընդհատվել էր, հետո իմացանք, որ զոհվել է»,-NEWS.am-ի հետ զրույցում ասում է Միշայի հորեղբայրը՝ Գնել Աղաջանյանը: :
Գնել Աղաջանյանը պատմեց, որ Միշային անվանակոչել էին հորեղբոր անունով, որը նույնպես զոհվել էր Մարտակերտում՝ պատերազմի ժամանակ:.«Եղբորս անունը դրեցին, նրա նման էլ հերոսաբար զոհվեց»:
Միշայի ծնողներն ապրում են Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղում, զբաղվում գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ: Հայրենիքի համար հերոսաբար զոված զինվորի ծնողները, սակայն, առողջական խնդիրներ ունեն եւ նրանց բուժաման ծախսերն հոգալու համար անհրաժեշտ է բոլորիս օգնությունը:
Այս նյութը դիտել են - 1460 անգամ