Բարին ամեն անգամ չէ, որ կարող է համախմբել մարդկանց... հիմար ցնորքները ելքեր չեն
2016-04-30 02:12:00

Էս ո՞ւր ենք հասել, և ո՞ւր ենք գնում, այսպես ձեռնունայն ու դատարկ գլխով...

Իմ բզկտված հայրենիք, ով ձեռքը երկարացրել է, քեզ հասել՝ փիտռել է մազերդ, որ խայտառակ լինես:

Չէ, պարզապես նրա համար, որ քո իրական տերերը էլ չկան, քեզ առուծախի են ենթարկել ու դու նեղացել ես նրանցից, ովքեր կարող էին քեզ փրկել... Բարին ամեն անգամ չէ, որ կարող է համախմբել մարդկանց... հիմար ցնորքները ելքեր չեն... Տգետները մոլեռանդ են, կույր, մեներանգ...

Սաղմոսվել է պետք... Հայաստանն այլևս վերածվել է ռուսաստանյան գուբերնիայի: Ռուսական իմպերիալիզմը կուլ է տալիս Հայաստան պետությանը... մեկը ներսից, մյուսը դրսից մեր երկիրը փայ-փայ են արել... Չկա մի տարածք, որը պատկանի հայաստանցուն, ու այժմ էլ մենք նստել են ու սպասում ենք, թե որտեղ է մանանան կախված, և ում գլխին է այն ընկելու:

Մեզ սովորեցրել են, ինչ էլ որ պատահի, ձայն չհանել, ինչ էլ, որ պատահի՝ սառնասիրտ մնալ: Լավ այս շարունակվող պատերազմը մեզ ուր է տանում, ով է՝ կանգ առ հայտարաելու, թե սա էլ մեծ խաղ է խոշոր գերտերությունների կողմից, ովքեր մի մատ երեխային, ձեռքից ձեռք են տանում ու խառնակչություններ սարքում:

Լավ, կանգ առը, երբ է հրաման ստանալու... ինչքան կարելի է մեր կարմիր արյան ու մեր անմեղ զոհերի հաշվին ապրել, ինչ է, թե մենք տանջված ժողովուրդ ենք, ո՛չ մեզ ուղղակի ներսի ու դրսի ուժերն են տանջել, տանջում:

Ինչքան կարելի է նույն բանը ասել, որ վաղը մեզ մեր երկրում վարձով ապրողի կարգավիճակից էլ են զրկելու: Ու դեռ կան մարդիկ, ովքեր ասում են, թե լռեք այս պատերազմական պահերին, մինչև տեսնենք ինչ է լինում... հը... լռեք, մենք մեր լռելու և մեր խեղճության ձեռը կրակն ենք ընկել:

Լրագրող՝ Արթուր Հայրապետյան

Այս նյութը դիտել են - 1344 անգամ