Սերժ Սարգսյանը ռեստորանում մասնակցել է ծննդյան արարողության. «Չորրորդ իշխանություն»
2016-04-30 04:16:00

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Վերջերս «Արքայաձոր» ռեստորանային համալիրում ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է իր ծննդյան տարեդարձը:

Այդ օրը Հարությունյանը նշել է նաև տիկնոջ ու որդու տարեդարձները` նրանք բոլորը նույն օրն են ծնվել:

Հրավիրյալների ցանկում եղել են 30 բարձրաստիճան պաշտոնյաներ` իրենց կանանց հետ, ընդհանուր հաշվով 60 մարդ: Ծննդյան արարողությանը մասնակցելու հրավեր են ստացել բացառապես իշխող քաղաքական էլիտայի ներկայացուցիչները` նախարարների ու շատ հարուստ պաշտոնյաների մակարդակով:

Դավիթ Հարությունյանին շնորհավորելու է շտապել նաև Սերժ Սարգսյանը: Ի դեպ, ՀՀԿ-ական պաշտոնյայի և նրա հարազատների ծննդյան արարողությունը նշվել է ապրիլյան ողբերգական իրադարձություններից առաջ: Հարությունյանի պաշտոնական կենսագրության մեջ` որպես ծննդյան օր նշվում է մարտի 5-ը»: 

Այս նյութը դիտել են - 1686 անգամ