Հայաստանից դուրս ապրող հայը երկու հայրենիք ունի
2016-04-30 17:05:00

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հայաստանից դուրս ապրող հայը երկու հայրենիք ունի Մենք պետք է հստակ հասկանանք, որ Հայաստանից դուրս ապրող հայերը սեփական հայրենիք են համարում նաև այն պետությունը, որտեղ նրանք այս պահին ապրում են, և սա բնական և շատ կարևոր նրբություն է: Ռուսաստանում, Ֆրանսիայում, Լիբանանում կամ այլ պետությունում ապրող հայերից մենք իրավունք չունենք պահանջել քայլեր կամ արարքներ, որոնք կարող են հակասել այդ պետությունների շահերին: Նամանավանդ, որ դրսում ապրող հայերը միշտ էլ գտնում են լուծումներ` սեփական պատմական հայրենիքին աջակցելու և նրա շահերով ապրելու համար: Կարծում եմ հայրենիքից հեռու ապրող մեր հայրենակիցներին պետք չէ քննադատել կամ վիրավորել, առավել ևս մեկնաբանել նրանց գործողությունները, այլ պետք է ընդհանուր տեսլական ձևավորել` մեկ գեղեցիկ օր բոլոր հայերով Հայաստանում ապրելու համար: Ի դեպ, Ռուսաստանում ապրող հայերը պատանդ չեն Պուտինի ձեռքում, այլ` Ռուսաստանի լիարժեք քաղաքացիներ: Ռուսաստանում ապրող հայերը բավականին ազդեցիկ և լուրջ ուժ են Ռուսաստանում , և ամենից շատն են օգնել և օգնելու են Հայաստանին և Արցախին: Եթե դրսում ապրող հայը չսիրի այն պետությունը, որտեղ նա այս պահին ապրում է, կամ գոնե չհարգի այդ պետության շահերը, ապա նա կամ պետք է հեռանա այդ պետությունից, կամ երբեք հաջողությունների չի հասնի... Ամեն դեպքում, ճիշտը սեփական հայրենիքում ապրելն է:

Այս նյութը դիտել են - 1482 անգամ