1in.am լրատվական կայքը հրապարակել էր մի տեսանյութ, որում մասնավորապես նշել էր. «Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն՝ ապրիլի 6-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում վերահաստատել էր Կիևի պաշտոնական դիրքորոշումը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամողջականությունը սատարելու վերաբերյալ»:
Տեսանյութում հնչեցրած կարծիքի համաձայն Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի կողմից գեթ մեկ հանդիպում, միջոցառում, անհանգստություն կամ անգամ մտահոգություն չի հայտնել:
Թեմայի վերաբերյալ Shabat.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանից. «Շատ հարգելով մամուլի և լրագրողների, մասնավորապես Ձեր աշխատանքը, առայժմ չեմ ցանկանում մեկնաբանել այդ անհեթեթությունները: Միայն մեկ նախադասությամբ կարող եմ նշել, որ այդ հաղորդման մեջ նշված մեղադրանքներն իրակության հետ որևէ աղերս չունեն, կատարվել է հսկայածավալ աշխատանք:
Ես կցանկանայի մի հարց հնչեցնել, որն իսկապես բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս՝ ինչպե՞ս եղավ, որ միաժամանակ ադրբեջանական մամուլը հարձակումներ սկսեց Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանի և ՆԳ նախարար Արսեն Ավակովի, իսկ Հայաստանում Ձեր նշած լրատվամիջոցը՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանի վրա:
Այն ժամանակ, երբ կպարզաբանվեն այս հարցերը, խոստանում եմ հստակ պատասխան տալ հնչեցրած մեղադրանքներին: Այժմ խնդրում եմ բավարարվեք այսքանով»,- եզրափակեց դեսպանը:
P.S. Քանի որ ադրբեջանական և թուրքական համայնքները միասին վերցրած չեն կարողանցել դիմակայել (իմիջիայլոց այս մասին գրել են ադրբեջանական haqqin.az և vesti.az կայքերը) ՀՀ դեսպանի և Ուկրաինայի hայկական համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանի կատարած աշխատանքներին, այդ պատճառով էլ փորձում են վարկաբել նրանց:
Այս նյութը դիտել են - 2248 անգամ