Գիշերային անհանգիստ մտորումների մեջ եմ, այդ պահին ինձ ուղարկված այս տեսահոլովակը հրաշալի անակնկալ էր, որ ստացա մեր դպրոցի նախկին շրջանավարտ, ռեփեր Սպարտակ Հովսեփյանից: Երաժշտության ասպարեզում, որպես երգիչ, նա հանդես է գալիս «B58» անունով:
Ինչպես ինքն է համեստորեն ներկայացնում, սա իր հերթական նկարահանված գործն է, որ ուղարկել և սպասում էր մանկավարժիս գնահատականին:
Տեսահոլովակը կոչվում է «Երդում», այն նվիրված է քառօրյա սարսափելի պատերազմի նորօրյա հերոսներին: Մամուլի տարբեր արձագանքներին նայելով, նաև երգչի հետ ունեցած իմ երկխոսությամբ` իմացա, որ երգը նվիրում է մեր այն քաջ որդիներին, ովքեր այս օրերին էլ կանգնած են սահմանում և պահպանում են մեր խաղաղ անդորրը:
Նրա խոսքերով մեր ազգը հայրենասեր է ծնվել, այդպես էլ մեծացել ու դաստիարակվել է, դրա վառ ապացույցը մեր նահատակների սխրանքներն են, որ այս օրերին ամրագրվեցին իրենց անօրինական հերոսությամբ:
Անսահման մեծ ցավով նայեցի նկարահանված իրական պատկերներին, պատերազմող Արցախն է այստեղ, սահմանային իրադարձությունները, բայց նաև հպարտությամբ լսեցի այս հրաշալի երգի տողերը, որ ստեղծվել է` պատերազմ ական տեսարանների որոշ դրվագներ ներկայացնելով:
Որպես երիտասարդ երգչի նոր տեսահոլովակին` իմ կողմից տրված բարձր գնահատանքի արտահայտություն` հարմար գտա այն ուղարկել Լոս Անջելեսի հայկական USArmenianews.com լրատվական կայքին` այնտեղ տեղադրելու համար:
ՆատաշաՊողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի