Տղան բոլորովին իրեն կորցրել է
2016-05-03 12:55:00


Տղան բոլորովին իրեն կորցրել է

Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին «զվյոզդը» տարել է: Պատերազմական օրերին մի քանի օր հանրության ուշադրության կենտրոնում հայտնված այս երիտասարդին թվացել է, թե իր անձն է մարդկանց գրավել, այլ ոչ թե իր հաղորդած ինֆորմացիան:

Ու հիմա էլ իր աստղային բարձունքներից նա որոշել է կառավարել մարդկանց կարծիքները: Մամուլի ասուլիսի ժամանակ՝ դիմելով լրագրողներին, նա ասել է. «Էն, ինչ որ ձեզ հնարավորություն է տալիս մեզ քննադատել, մենք ենք տալիս ձեզ: Եթե չուզենայինք՝ կփակեինք»:


Պարզվում է, քննադատելու համար պիտի հարցնեինք Արծրունի կարծիքն ու նրանից թույլտվություն ստանայինք, իսկ ինքն էլ, արի ու տես, այնքան մեծահոգի ու ներողամիտ է գտնվել մինչև հիմա, որ թույլ է տվել, թե չէ կարող էր փակել: Տեսնես ի՞նչ էր փակելու Արծրունը: Մարդկանց բերաննե՞րը: Եվ ինչպե՞ս:


Սրա մասին նա չի ասում, փոխարենն անմիջապես չքմեղանում է. «Բայց դա մեր մտածելակերպի, մեր բարեփոխումների, մեր իսկ առողջացմանը, մեր իսկ գիտակցությունից բխած ռազմավարություն է»,- պարզաբանում է նա՝ երևի մոռանալով, որ խոսքի ու կարծիքի ազատությունն աշխարհ է եկել իր ծննդից շատ ու շատ առաջ ու ամենևին պահանջ չի զգացել ինչ-որ մի խոսնակի միջամտության:

Եվ հետո, որքան հայտնի է, ոչ նախարար Սեյրան Օհանյանն է կատարելություն, ոչ Արծրուն Հովհաննիսյանը, ոչ էլ այն հաստատությունը, որ նրանք ներկայացնում են: Ուրեմն, ինչո՞ւ պիտի չլիներ քննադատություն, առավել ևս, որ զինված ուժերն իրենց հոր տնից չեն բերել ու բանակի իրական տերը հենց քննադատողներն են:


Այնպես որ, երբ գա փակելու պահը, դրա առաջին զոհը Արծրուն Հովհաննիսյանն է դառնալու: Իսկ թե ինչը կփակվի, դա էլ առանձին քննության կառնվի և ոչ առանց քննադատության:

shame.am

 
Այս նյութը դիտել են - 2010 անգամ