ԲԱ ՉԳԻՏԵԻ՞Ք, ՈՐ ՁՐԻ ՊԱՆՐԻ ՄԵՋ … ՔԱՐ ԿԱ
2016-05-03 16:31:00
Մուկը ուղտի ականջում քնած՝ իր ձեռքից սնվող հայ լրագրության «էլիտան» արդեն նեղ «կռուգում» բողոքում է նրանից:
Գլխավոր դժգոհությունը՝ որ Մուկն իրենց հարկ եղած եռանդով չի պաշտպանում Գագիկ Ծառուկյանից և մյուսներից:
Նրանք հանուն Մկան մեռան իրենց չեղած անունն ու համբավը գետնին գցելով և Մկան կազմած ՙսև ցուցակի՚ բոլոր անուններին առիթով կամ անառիթ «կպնում» են, ինչի դիմաց վարձատրությունը , իհարկե, քչություն չի անում, բայց խոստացված անվտանգության երաշխիքները չկան ու չկան:

Պետք է ենթադրել, որ նրանք Մկան ՙմարտական առաջադրանքները՚ կատարելու գործում բավարար չափով «դոշ չեն տվել», և Մկան ու Մկնասուն ԶԼՄ-ների արանքով սահուն քայլերով, աննշմար սև կատու է ուզում անցնել:

Մուկը, իհարկե, կավելացնի վարձատրությունը, ինչի դիմաց նրանք իրենք իրենց, իրենց ծնողների ու սիրելիների դեմ էլ հոդվածներ կգրեն: Մկանը, դա էլ ասեմ, իզուր են թերագնահատում նրա անհաստիք մամլո խոսնակները, եթե կարծում են, թե օգտագործում են նրան, նրա փողերից բաժին ստանում, հարցեր լուծում և այլն. Մուկը շատ լավ գիտի օգտագործվողների իրական արժեքը և մի գեղեցիկ օր դրանց բոլորին կիլոյով կվաճառի «սեքընդ-հենդին»:

Այս պահին նրանց անվտանգության խնդիրն է բաց՝ բայց , դե, մեկը լինի՝ Մկան անվտանգությունը երաշխավորի: ՉԷ՞ որ կան կատուներ, որոնցից առնվազն մեկի համար է ասված՝«Կատվի խաղը, մկան մահը…»:
Մարգարիտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1996 անգամ