Երիտասարդ լրագրողը ձերբակալվել է շորթման կասկածանքով: Լրագրողների մի հատված յուրովի անաչառ է գտնվել ու սա գնահատում է, որպես «գռդոնչի» լրագրողներին վնասազերծելու սկիզբ:
Սակայն խնդրին կամենում եմ մոտենալ այլ տեսանկյունից. իսկ ինչի՞ արդյունքում է բուծվում լրագրողի այս տեսակը, արդյո՞ք հենց նույն շորթման տուժողները կոնկրետ այդ կարգի մամուլի կենտրոնների չեն հակել ու «վարժեցրել» այդպիսի գործալոճի ու մտածելակերպի, իրե՞նք չեն հաճույքով ստացել «լավագույնմտածող», «ամենասիրված մարդ» և նմանաբնույթ այլ անլուրջ կոչումները: Ինքս մեծ վերապահումով եմ մոտենում ընդհանրապես լրատվության միջոցների հետ համագործակցելուն, ամեն մամուլի կենտրոնի հրավեր չէ, որ ընդունում եմ:
Ինձ էլ լրագրողները քիչ անհարմարություններ չեն պատճառել, հաճախ էլ հանիրավի զրպարտել, ընդ որում, դրանց մեջ եղել են մամուլում բարձր հեղինակություն ունեցող ու ազնիվի համբավ ձեռք բերածներ (և շատ հավանական է՝ պատվերով), սակայն նույնիսկ ամենազայրացած պահին լուծումը նրանց մեկուսացնելը չեմ համարել, որովհետև խնդիրը միայն նրանց մեջ չեմ տեսել:
Խոսքի, լրատվության ազատության ցուցիչը նաև լրագրողների ծախվածությամբ է որոշվում, իսկ այս երևույթը միայն լրատվության խնդիրը չէ....
Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1356 անգամ