Ասում են՝ զոհ չունենք, մեկ էլ օրվա երկրորդ կեսին գուժում է՝ հայտնաբերվել է զինծառայողի դի, մահվան հանգամանքներն էլ հայտնի չեն
2016-05-04 22:36:00

Մահը, ինչպես որ զոհը, չի կարող սովորական լինել, ոչ էլ կարող է անհայտ պատճառներով լինել, ինչպես որ արժանիքը անարդյունավետ լինելու մեջ...

Լավ, բա դուք որտեղ եք թաքցրել ձեր մեծ ու փոքր գլուխը, որ օրը մեկ, իբր բարի լուր եք տալիս պատերազմի դաշտից, բայց այդ բարին իրականում բարի չէ, օրվա ընթացքում գուժում են՝ հայտնաբերվել է զինծառայողի դի, մահվան հանգամանքներն էլ հայտնի չեն...
 
Ասում են՝ դիմացիր. լավ ինչին դիմանամ... քանի-քանի անգամ,  առավոտյան պաշտոնական աղբյուրները տեղեկություն են տալիս, որ զոհ չունենք, մենք էլ խելակորույս աղոթում ենք՝ ինչ բարի լուր է, օ՜ Աստված իմ, ինչ հաջողություն, մեկ էլ, թե օրվա երկրորդ կեսին՝ հայտնաբերվել է զինծառայողի դի, մահվան հանգամանքներն էլ հայտնի չեն:
 
Ինչ է նշանակում մահվան հանգամանքները հայտնի չեն ու այդ հայտնի չեն-ը խոցում է մարդուն... տակնուվրա անում նրա աշխարհը, որ մի թիզ, աշխարհի հետ անհաշտ միտքը հյուծում է քեզ, ամենաաննշան հակասության դեպքում  ու մնում ես ձեռնունայն ու ձախորդությունների կիզակետում:  Մնում ես զգացական, մերժված, դավաճանված, դեն նետված ինչ-որ մեկը, որ ոչինչ չունի, որին կարողանա գոնե հավակնել:
 
Բա բացատրություն չլինի, թե ինչն է մահվան պատճառը մեր զոհված զինվորների, որ  մի քանի օրը մեկ լսում ես՝ էլի զոհ, թե հիմա կասեք պատերազմ է, ինչ բացատրություն ես պահանջում:
 
Չէ, մի ծաղրեք, այսպես, թե այնպես մենք անորոշի կարգավիճակում ենք:
 
Ձեռ մի առեք մեզ, լուսու՞մ եք...  մեզ չեք կարող հարմարեցնել մահվան, ոչ էլ մեզ համար մահը կարող է սովորական լինել... չէ. թանկ է մեզ համար հայի արյունը...
 
Լրագրող՝ Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 2230 անգամ